Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ՉԿԱ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ, ՈՐ ԱՍԻ՝ ԵՍ ՏԵՐ ԵՄ ԱՅՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը մեր ուղիղ եթերում մանրամասն վերլուծել է, թե ինչու են Հայաստանն ու Ադրբեջանը շտապում ժամ առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Այս տրամաբանությունը պայմանավորված է նրանով, որ և՛ Փաշինյանը, և՛ Արևմուտքը՝ Եվրոպայի դեմքով, սխալ խաղադրույք են արել ԱՄՆ ընտրությունների վրա։ Բոլորը սպասում էին, որ Բայդենն ու Հարիսը հաղթելու են, ու այդ գործընթացը՝ Զանգեզուրի միջանցք, խաղաղության համաձայնագիր և այն, որոնց քավորը եղել են դեմոկրատներն ու Եվրոպան, շարունակվելու է։ ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելը խառնեց խաղաքարտերը։
Իրենք տեսնում են, որ Ուկրաինայում ներկա պահին մի գործընթաց է գնում, որի պատճառով կարող է դադարի պատերազմը ու Ռուսաստանը կկարողանա իր ռեսուրսներն ուղղել նաև այնտեղ, որտեղից ստիպված էր այդ ռեսուրսները հետ քաշել։ Առաջինը լինելու է Հարավային Կովկասը։ Դրա համար շտապում են համաձայնագիրը ստորագրել»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է փորձի կասեցնել այդ համաձայնագրի վավերացումը՝ օգտագործելով տարբեր լծակներ։
«Ստորագրման պահից որոշակի իրավական գործընթաց կա։ Այն պետք է խորհրդարանն ընդունի, վավերացնեն և այլն։ Պետք չէ միանգամից խուճապի մեջ ընկնել, վաղը դուրս գալ փողոցներ։ Ընդդիմությունը պիտի պայքարի ստրատեգիա մշակի՝ ԱԺ-ում, փողոցում, փորձեն այլ լծակներ օգտագործել, նաև արտաքին խաղացողներին, որոնք դեմ են այս պրոցեսին, ևս ներգրավեն, դիվանագիտական ճանապարհներով խանգարեն այդ պրոցեսին։ Պետք չէ էմոցիոնալ մոտենալ հարցին, պետք է ռացիոնալ կերպով գծել դիմադրության պլանը»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
Մեդիափորձագետն ասել է, որ եթե նույնիսկ ստորագրվի այդ համաձայնագիրը, երաշխավոր չի լինելու․ ցանկացած պահի կարող է հարձակում լինել։
«Դիցուք՝ ստորագրեցին։ Ո՞վ է երաշխավորելու դրա կիրառումը։ Չկա որևէ երկիր, որ ասի՝ ես տեր եմ այս խաղաղության համաձայնագրին։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պահի յուրաքանչյուր կողմը կարող է խախտել համաձայնագիրը՝ հիմնվելով ինչ-ինչ առիթների վրա։
Այս համաձայնագիրն էլ է առ ոչինչ։ Չի կարելի ասել, որ այն խաղաղության համաձայնագիր է, որովհետև հայկական կողմը նվաստացված է։ Երբ իշխանափոխություն լինի, ազգային ուժեր գան, այս համաձայնագիրը չի կատարվելու։ Եթե երաշխավոր էլ կանգնեն, դա չի նշանակում, որ հրադադար է լինելու»,- ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիրը։
Քոչարյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահն արդեն ամեն ինչ ստացել է Նիկոլ Փաշինյանից։
«Մեր ազգաբնակչությունը պիտի հասկանա՝ խաղաղության համաձայնագիրն առ ոչինչ է ու հարցերը լուծելու են գետնի վրա, զենքի ուժով ու միջազգային նոր փոխված իրավունքի ուժով։ Իրականում, Ալիևն ամեն ինչ ստացել է Փաշինյանից, իսկ Փաշինյանն Ալիևի համար մաշված դեմք է։ Ալիևն ամեն ինչ անելու է, որ ապագա իշխանությունը որևէ շանս չունենա որևէ բան փոփոխելու»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 17:13
Представители армянского офиса Красного Креста демонтировали павильон, установленный накануне в Агараке. Однако сотрудники организации продолжают оставаться в регионе, чтобы оказывать первую помощь гражданам, прибывающим из Ирана. Об этом Sputnik Армения сообщил координатор по связям с прессой организации Артур Ованнесян.
-
2025-06-20 17:11
Гости возложили венок к мемориалу, увековечивающему жертв Геноцида армян, возложили цветы к Вечному огню, почтили молчанием память Св. Мучеников. Новости Армении - NEWS.am
-
2025-06-20 16:00
Жители Арцаха проводят акцию протеста у здания правительства. Они требуют, чтобы правительство не только восстановило, но и своевременно предоставило помощь в размере 40+10 тысяч драмов. Люди выражают недовольство размерами и нерегулярностью поддержки, считая ее недостаточной для решения насущных жилищных проблем.
-
2025-06-20 15:51
Арестовав предпринимателя Самвела Карапетяна, власти Армении попытались предотвратить возможную мобилизацию общественности вокруг Армянской Апостольской церкви. Об этом заявил на брифинге в парламенте секретарь оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян.