Թուրքիայի քաղաքացուն 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել
Անվայել պահվածքի համար ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն երեք օր պահել են ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երևանյան «Լոնդոն» հյուրանոցի համահիմնադիր Գևորգ Բարսեղյանը։ Նա նշել է, որ ոստիկանություն ահազանգողը հենց ինքն է եղել և մանրամասներ է հայտնել միջադեպի վերաբերյալ։
«Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել «Լոնդոն հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել եմ ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն»,- գրել է Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ վերջում Թուրքիայի քաղաքացին նաև ներողություն է խնդրել իրենից ու աշխատակազմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում Թուրքիայի քաղաքացին իրեն անհարգալից է պահել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ինչի պատճառով նրան ձերբակավել ու ոստիկանության բաժին են տեղափոխվել։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին: Ժամը 12։05-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը՝ Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:
Հյուրանոց ժամանած ոստիկանները Ա. Ասլանին խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.