Ջարեդ Գենսերը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին՝ կապված Ուոլցի հայտարարության հետ
«Սա ԻՐՈՔ ԿԱՐԵՎՈՐ իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախագահի հավատարմությունը Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը, այլ նաև, որ Ադրբեջանում հայ, քրիստոնյա քաղբանտարկյալները, այդ թվում՝ իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը, նույնպես պետք է ազատ արձակվեն»,- X-ում գրել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
Ջարեդ Գանսերը նաև խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կարդալ Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտի, այլև հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։ «Կարծում եմ, որ դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ այս առանցքային հարցում», - ասել է Գանսերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում իր հայտարարության մեջ գրել էր, որ խաղաղության համաձայնագիրը [Ադրբեջանի և Հայաստանի միջև] պետք է ավարտվի, և բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Այս շաբաթ ես զրուցեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրին։
Ես ասացի նրան, որ մենք այժմ պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»,- գրել է Ուոլցը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.