Էկոնոմիկայի նախարարություն․ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ՀՀ կառավարությունում որևէ օրակարգ չկա
Հայաստանի կառավարությունում ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու վերաբերյալ քննարկումներ կամ օրակարգ չկա։ Այս մասին մարտի 17-ին Ազգային ժողովում հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Այսպես, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսսա Խամոյանը մասնավորապես հարցրեց. «Հայաստանը պատրա՞ստ է ԵԱՏՄ-ն փոխանակել ԵՄ անդամակցության երազանքի հետ»։
Ի պատասխան Պապոյանը հայտարարեց, որ ներկայիս իշխանությունները նման նպատակներ ու խնդիրներ չունեն։
«Մեր օրակարգը տնտեսության դիվերսիֆիկացումն է։ Առնվազն որքան հնարավոր է։ Դիվերսիֆիկացիան ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ: Մեր նպատակը մի կախվածությունը մյուսով փոխարինելը չէ։ Ընդ որում, լինի դա ներմուծում, թե արտահանում»,- պարզաբանեց նախարարը։
Էկոնոմիկայի նախարարության ղեկավարի խոսքով, Երևանի խնդիրն է ապահովել հավասար համագործակցություն ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի, Արևելյան Ասիայի և ԱՄՆ-ի հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 17:16
Приказом министра образования, науки, культуры и спорта Армении, утверждены даты экзаменов на 2024-2025 учебный год для учащихся 4-х классов, а также выпускных и государственных выпускных экзаменов для 9-ти и 12-классников.
-
2025-05-13 17:14
Водолазы обнаружили тело мужчины, утонувшего в озере Смаверди в Ширакской области. Об этом сообщает Спасательная служба МВД Армении.
-
2025-05-13 17:12
В настоящее время спасатели проводят поисковые работы вдоль реки Мармарик и на Ахбюракском водохранилище. У нас есть силы, проводящие поисковые операции в поселке Мармарик и прилегающих к нему населенных пунктах, а также на различных участках берега реки. Об этом сегодня, 13 мая, в интервью News.am сообщил начальник спасательной службы Котайкской области Геворг Седракян, говоря о поисках двухлетнего Тиграна, пропавшего 4 мая.
-
2025-05-13 17:09
Президент Турции Реджеп Тайип Эрдоган проводит закрытые переговоры с генсеком НАТО Марком Рютте в Анкаре, сообщила канцелярия турецкого лидера.