Ստախոս, փաստաթուղթը հրապարակի΄. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ ես չեմ տեսնում, կան մարդիկ, որոնք հուսախաբված են, կան մարդիկ, որոնք ելքեր չեն գտնում, բայց կան մարդիկ, որոնք համառ պայքարի մեջ են։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ միանալով «Սրբազան պայքար»-ի երիտասարդների «Չենք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» նախաձեռնությանը։
«Այն ամենն, ինչ տեղի է ունենում, պարզապես քաղաքական գործընթա՞ց է, թե՞ ազգային ազատագրական պայքար։ Այս հարցի պատասխանը եթե ամեն քաղաքական միավոր կամ անհատ ինքն իրեն տա ու պատասխանը գտնի, այդպիսի վերաբերմունք էլ կունենա։ Ազգային ազատագրական պայքարը բոլորովին այլ տրամաբանություն ունի։ Ովքեր ունեն պատասխանատվության զգացում, նրանք էլ թող առաջնորդեն»,- ասաց նա:։
Նա նշեց, որ համախմբվելու մեկ տարբերակ կա, ինչպես եղել է նախկինում և հիմա էլ կլինի ու կա։
«Դրանք մեր գործողություններն են, ովքեր կհավատան, նրանք մաս կկազմեն, կհամախմբվեն ինքնաբերաբար։Այս պայքարի մեջ մտնելու մեկնակետը չի եղել որևէ մեկին հրավիրելը կամ թելադրանք ստանալը։ Ես ինձ համար որոշում եմ կայացրել ու արել եմ»,- հավելեց նա։
Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե խաղաղության պայմանագիր է կնքելուն, Սրբազանն ասաց, որ սուտ են խոսում. «Իրենք բոլոր հարցերում են ստախոս։ Ես չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն գերության մեջ և այդ պետության ղեկավարները մատը մատին չխփեն։
Երբ դրսում էլ մարդիկ բանակցում են իրենց միջոցներով, ապա ստանում են պատասխան, որ թող պաշտոնական Երևանը դիմի, իսկ պաշտոնական Երևանը երկրներին ցուցում է տալիս, որ չմիջամտեն, Բաքվին որևէ թթու խոսք չասեն, որ ընդհանուր խաղաղության պայմանագիր կոչվածը կյանքի կոչեն։ Մենք ունենք տեղեկություն, որ ստախոսը պատրաստվում էր դիմել ժողովրդին իրենց հռչակավոր պայմանագրի հետ կապված: Հիմա ասում եմ, ստախոս, փաստաթուղթը հրապարակի։ Եվ ի վերջո, հրապարակային դո՞ւրս ես գալու, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը»,- նշեց նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 18:35
Команда из Армении завоевала серебряную медаль на 59-й международной Менделеевской олимпиаде по химии, которая проходила 5-13 мая в бразильском городе Белу-Оризонти. Об этом сообщает министерство образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-05-13 18:34
Армения и Великобритания взаимно назначат военных атташе. О такой готовности было заявлено в Берлине на встрече министров обороны Сурена Папикяна и Люка Полларда, сообщили в армянском ведомстве.
-
2025-05-13 17:16
Приказом министра образования, науки, культуры и спорта Армении, утверждены даты экзаменов на 2024-2025 учебный год для учащихся 4-х классов, а также выпускных и государственных выпускных экзаменов для 9-ти и 12-классников.
-
2025-05-13 17:14
Водолазы обнаружили тело мужчины, утонувшего в озере Смаверди в Ширакской области. Об этом сообщает Спасательная служба МВД Армении.