Արա ՂԱԶԱՐՅԱՆ․ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՎՐԱ
Ցանկալի չէ հրաժարվել միջպետական գանգատներից, և հատկապես այն դատարաններում, որտեղ անհատական գանգատ հնարավոր չէ ներկայացնել։ Դա Արդարադատության միջազգային դատարանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերից մեկը, որը վերաբերում է միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ միջպետական հայցերից հրաժարվելուն։
«Արդարադատության միջազգային դատարանում մենք արդեն լուրջ հաջողությունների ենք հասել։ Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանին, լավ է գոնե, որ այստեղ միջպետական գանգատները եթե դուրս գան, անհատական գանգատները մնում են։ Բոլոր դեպքերում, այս համաձայնագիրն առաջիկա մի քանի տարիներին արդեն թուլացնելու է նաև այդ անհատական գանգատների ուժը»,– նշեց Ղազարյանը։
Միաժամանակ, ըստ նրա, պայմանագրով նախատեսված այս կետը ինչ–որ առումով նաև վերահսկողական գործիք է` հասկանալու` պայմանագրով նախատեսված մեխանիզմները կստեղծվեն, թե ոչ, և եթե ստեղծվեն, որքանով արդյունավետ կլինեն։ Խոսքը միջպետական հայցերի փոխարեն փոխհատուցման երկկողմանի հանձնաժողովներ ստեղծելու մասին է, ինչը, որպես կանոն, իրականացվում է կոնֆլիկտային այլ ռեգիոններում։
«Գանգատներից պետություններն են հրաժարվում, ոչ մարդիկ։ Եվ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի մարդկանց փոխհատուցման հարցերով զբաղվելու համար։ Հիմա պատկերացրեք` այդ հանձնաժողովը չի ստեղծվում կամ ստեղծվում է, բայց անարդյունավետ է աշխատում, կամ փոխհատուցումը տալիս է միայն նյութական վնասի, բարոյական վնասը չի դիտարկում։ Սա նշանակում է, որ այդ մեխանիզմը չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի պահանջներին։ Նշանակում է` անհատական գանգատների համար ճանապարհ է բացվում»,– նկատում է մասնագետը։
Վնասի փոխհատուցման հանձնաժողովներից զատ, Արա Ղազարյանի խոսքով, ըստ միջազգայնորեն ընդունված պրակտիկայի` պետք է ստեղծվեն նաև այլ մեխանիզմներ, օրինակ` փախստականների վերադարձի, ռեպարացիայի և այլն։
«Հիմա պատկերացրեք, որ Ադրբեջանը մանևրում է, չի ստեղծում ռեպարացիայի, արցախցիների փոխհատուցման մեխանիզմ, որովհետև ո՛չ ուզում է, որ նրանք վերադառնան, ո՛չ ուզում է նրանց գումար տալ, ո՛չ ատելության խոսքի դեմ է պայքարում, հանցագործություններն էլ չի բացահայտում։ Սա նշանակում է` քաղաքացին, անկախ նրանից, որ պետության կողմից պայմանագիր կա ստորագրված, ազատ է անհատական գանգատ ներկայացնելու Ադրբեջանի դեմ, և ՄԻԵԴ–ը, տեսնելով, որ այլ մեխանիզմները չեն գործում, անպայման կընդունի ու կքննի այդ գանգատները»,– նշում է Ղազարյանը։
Մեր զրուցակիցը շեշտում է նաև, որ միջպետական հայցերը հետ վերցնելու որոշումը որևէ կերպ չի կարող ազդել ՄԻԵԴ–ին արդեն իսկ ներկայացված անհատական գանգատների վրա։ Նրա բնորոշմամբ` Եվրոպական դատարանը չի կարող պարտադրել, որ քաղաքացիները դրանք հետ վերցնեն։
Ինչ վերաբերում է միջպետական գանգատներին, ներկա պահին Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ ունի ներկայացրած Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և մեկ գանգատ` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։
Ընդ որում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անհատական գանգատների մեխանիզմ չկա։ Անհատական գանգատներով քաղաքացիները կարող են դիմել միայն ՄԻԵԴ կամ Միջազգային քեական դատարան, օրինակ` Ալիևի կամ այդ երկրի ռազմական ղեկավարների դեմ` որպես ռազմական հանցագործների։ Բայց դա, մասնագետի գնահատմամբ, պետության կողմից ներկայացվող գանգատների համեմատ բավական բարդ գործընթաց է։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.