Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ «ՕԴ Է ՎԱՃԱՌՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղությունն ավելի մոտ չի դարձել

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Լինում են իրավիճակներ, երբ ինչ-որ բան չի ընթանում ըստ պլանի, լինում են իրավիճակներ, երբ առհասարակ ամեն ինչ դուրս է գալիս սահմանված պլանից, իսկ երբեմն էլ լինում է, որ պլան ընդհանրապես չի լինում: Դիտարկելով Երևան-Բաքու բանակցությունների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, կարելի է եզրակացնել, որ Հայաստանն ընդհանրապես պլան չունի, իսկ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «օրվա կուրսով»։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները և համաձայնեցրել են «խաղաղության հաստատման ու միջպետական հարաբերությունների պայմանագրի տեքստը»: «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», — հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: Որոշ ժամանակ կարող էր թվալ, թե «ամեն ինչ վերջացել է, և Փաշինյանը գոնե այս անգամ չի խաբել»: Բայց, իրականությունը բոլորովին այլ է, քան թվում է։

Անմիջապես պայմանագրի բոլոր կետերի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո, Ադրբեջանից սկսեցին հնչել հայտարարություններ, որոնցից պարզ դարձավ, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, «ռազմական հանցագործների» հանձնում, «տարածքների օկուպացիայի» համար փոխհատուցում և այլն: Այս ամենն, իր հերթին, նշանակում էր, որ «խաղաղության պայմանագիրը» Բաքվի պահանջների միայն «մեկ փաթեթն» է Հայաստանի նկատմամբ: Եվ ստանալով այս փաթեթը, Բաքուն անմիջապես անցնում է մյուս փաթեթների ստացման գործընթացին։

Թեև մի շարք պետություններ, կազմակերպություններ և միջազգային կառույցներ աջակցություն հայտնեցին պայմանագրի կետերի համաձայնեցմանը, բայց ոչ ոք չհայտնեց իր պատրաստակամությունը՝ որպես երաշխավոր հանդես գալու: Միայն ՌԴ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Բայց անգամ եթե նա ժամանի (ինչը քիչ հավանական է), դա չի նշանակում, որ ՌԴ-ն կդառնա պայմանագրի երաշխավորը: Փաստաթուղթը մնաց առանց աշխարհաքաղաքական հենարանի։

Բացի այդ, Թուրքիան, որին Նիկոլ Փաշինյանը խնդրում էր աջակցել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում և որը հայտարարում էր, թե իբր Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորված լինելն է, արդեն հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու նախադրյալների բացակայության մասին: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքեֆ Չաղաթայ Քըլըչը։

Բացի այդ, ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանում, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա ամիսներին աշխատանքներ կսկսի «Զանգեզուրի միջանցքի» 224 կիլոմետրանոց հատվածում, որն անցնում է իր տարածքով: Սա նշանակում է, որ Բաքվի կողմից նշված պահանջների փաթեթին պետք է ավելացնել նաև միջանցքի վերաբերյալ պահանջը՝ պահանջ, որից ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն հրաժարվում։

Չմոռանանք նաև այն, որ վերջին օրերին Ադրբեջանը նորից սկսել է տարածել ապատեղեկատվություն այն մասին, որ իբր հայաստանյան կողմը խախտում է հրադադար ռեժիմը սահմանների տարբեր հատվածներում, ինչը նույնպես չի վկայում Բաքվի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական ձգտման մասին: Այլ կերպ ասած, պայմանագրի կետերի համաձայնեցման մասին հայտարարություններով Փաշինյանը «օդ է վաճառում ժողովրդին»: Այդ վերջին երկու կետերի համաձայնեցումը (ճիշտ կլինի ասել՝ Բաքվի պահանջների ընդունումը Երևանի կողմից) մեզ ոչ թե խաղաղության մոտեցրեց, այլ հնարավորություն տվեց Ադրբեջանին կենտրոնանալ Հայաստանի դեմ պահանջների նոր փաթեթների վրա։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ