Զրպարտություն, խառնակչություն․ ինչի համար է կարգալույծ արվել նախկին քահանա Մելքոնյանը
Արդեն նախկին քահանա Տեր Արմեն քահանա Մելքոնյանը կարգալույծ է արվել եկեղեցական իշխանության մասին զրպարտչական, անարգալի տեղեկություններ տարածելու, համայնքում խառնակչությամբ զբաղվելու համար։ Այս մասին գրառում է կատարել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով նախօրեին տարածած հայտարարությունը։
Մարտի 17-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը, և այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Մելքոնյան ավազանի անունով։
Տեր Եսային հայտնում է, որ Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։ Այնուհետև թողել էր ծառայության վայրը և փոխադրվել Եվրոպա։ Ընդառաջելով թեմակալի խնդրանքին՝ կաթողիկոսի արտոնությամբ իր ծառայությունը շարունակել է Գերմանիայի հայոց թեմում, ապա Բելգիայի և Հոլանդիայի հայոց համայնքներ։
«Ծառայության ընթացքում Արմեն քահանայի գործունեությունը պարբերաբար ընդգրկվել է Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում՝ մասնավորաբար առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար»,- հայտնում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա խոսքով՝ նախկին քահանան նաև մասնակցել է այսպես կոչված «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին։
Թեպետ եկեղեցին հնարավորություն է տվել նախկին քահանային կարգազանցություններն ու հակաեկեղեցական դրսևորումները շտկելու համար, սակայն նա շարունակել է իր հակականոնական ընթացքը։ Ավելին, նա 2018թ․ նոյեմբերի 5-ից ինքնակոչ քահանայական ծառայություն է իրականացնում Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում։
«Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արմեն քահանային գրավոր նամակով հորդորել է դադարեցնել իր հակականոնական ընթացքը և վերադառնալ իր նախկին ծառայության վայր: Սակայն վերջինս մերժել է Սրբազան հոր կոչը և առ այսօր շարունակում է հակականոնական ընթացքը Բուլղարիայի հայոց թեմում»,- նշում է Տեր Եսային։
Սպառված համարելով նախկին քահանային կանոնական դաշտ վերադարձնելու հնարավոր բոլոր միջոցները՝ որոշում է կայացվել նրան կարգալույծ անել եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու, ծառայության վայրն ինքնակամ լքելու,առանց թեմակալ առաջնորդների արտոնության եկեղեցա-վարչական այլ տարածքում հովվական ծառայություն իրականացնելու, հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդության դրսևորելու, հրապարակային ելույթներում եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ անարգալից վերաբերմունքի և զրպարտությունների համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.