Բլոգերին պատիժ է սպառնում ՀՀ-ի հետ սահմանին ռազմական տեխնիկա տեղափոխելու տեսանյութի համար
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) 18-ամյա բլոգերի է ձերբակալել հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Տեսանյութը տարածվել է մարտի 15-ին «TikTok» սոցիալական ցանցում։ Նշվում է, որ ադրբեջանական բանակը սահմանին պատրաստվում է ռազմական գործողությունների։
ՊԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Ծառայությունը պնդում է, որ կադրերը նկարահանվել են այս տարվա փետրվարի 27-ին։
«Հաստատվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2007 թ. ծնված Ռուստամով Սամեդ Բահման օղլուն 2025թ. փետրվարի 27-ին տեսանկարահանել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժը Գյադաբեյի շրջանի տարածքում (ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանին. խմբ.) և օրենքով արգելված այդ տեսանյութը 2025թ. մարտի 15-ին հրապարակել «TikTok» սոցիալական ցանցի իր էջում», - ասված է հաղորդագրության մեջ:
ՊԱԾ–ը նաև պնդում է, որ այդ տեսանյութին ավելացվել են կադրեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում տեղադրվել են սոցիալական ցանցերում՝ իրականությունը չարտացոլող լրատվական նյութերի հղումներով:
Նշենք, որ վերջին օրերին Բաքուն Հայաստանին պարբերաբար մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ հայտարարությունները։ Բաքվի պնդումները չեն հաստատում նաև Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.