Последние новости

Էրդողանը հեռացնում է մրցակիցներին. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է

Իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

«Ստամբուլի քաղաքապետարանում հակակոռուպցիոն լայնածավալ գործողություն է սկսվել։ Գործողության շրջանակներում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է», – նշվում են հրապարակումների մեջ։

Իմամօղլուի տանը խուզարկություն է իրականացվել, քաղաքապետի նստավայրի մոտ ոստիկանական մեծ ուժեր են բերվել։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ձերբակալման մոտ 100 օրդեր է տրվել, այդ թվում՝ լրագրողների ու գործարարների համար։ Ցուցակում է նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Մուրատ Այգյունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի համալսարանը որոշել է չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը՝ Թուրքիայի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո։ Այդ որոշումը խանգարում է նրան առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։

Ստամբուլի քաղաքապետը ընդդիմությունից դեռ միակ թեկնածուն է Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից (CHP) և համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, եթե նա առաջադրվի (հնարավոր է միայն արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում՝ խորհրդարանի 360 պատգամավորների համաձայնությամբ): Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի պաշտոնում առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ