ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին․ Հայաստանն իրադրությունն էսկալացնելու նպատակ չունի
Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարության մեջ՝ ի պատասխան «Արմենպրես»–ի հարցին այն մասին, թե ինչ հիմքեր կան Երևանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ–ի մեղադրանքների համար։
«ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ», – նշել է Բադալյանը։
Մարտի 16–ից 19–ն ընկած ժամանակահատվածում սա Ադրբեջանի արդեն 9–րդ ապատեղեկատվությունն է։
Բադալյանը հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։
«Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ․ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին», – ավելացրել է նա։
Նովոստի–Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении