Ֆրանսիայի Սենատում կոչ են արել խաղաղության պայմանագրում ներառել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը և Սենատի Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խումբը կոչ են անում ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի հաղորդագրությունում։
Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինան և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանը ողջունում են Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի։ Նրանք կոչ են անում շուտափույթ ստորագրել այն՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթաց առաջ տանելու համար։
Համաձայնագրի ստորագրումը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման՝ հարգելով երկու պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մինչև այս համաձայնագրի ստորագրումը ԵՄ դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027թ., պետք է շարունակի աշխատանքը։ Նրա դերը կարևոր է, քանի որ այն զգալիորեն կրճատել է առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում նկատվող միջադեպերի թիվը:
Համաձայնագրի կնքումը պետք է հանգեցնի Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատմանը և Միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ իրականացմանը, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ և անարգել վերադարձի իրավունքը՝ հարգելով նրանց իրավունքները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-17 15:19
В условиях растущей нестабильности на Ближнем Востоке и усиления угроз со стороны Турции и Азербайджана, Артур Ванецян — председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор Службы национальной безопасности Армении — в серии интервью изданию News.am обозначил критические вызовы, стоящие перед страной, и резко раскритиковал действия действующих властей, возглавляемых премьер-министром Николом Пашиняном.