Последние новости

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԵՄ ռազմականացման ծրագիրը՝ Ուկրաինայի երկարաժամկետ սպառազինությամբ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է Եվրամիության ռազմականացման ծրագիր, որը ներառում է Ուկրաինային զինելու երկարաժամկետ ռազմավարություն։ Այս մասին ասվում է ԵՀ հրապարակած հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս պլանը, որը «Սպիտակ գիրք» է պաշտպանության մասին, նախատեսված է մինչև 2030 թվականը։ ԵՀ հայտարարության համաձայն՝ պաշտպանական փաթեթը կկարողանա ԵՄ անդամ երկրներին տրամադրել անհրաժեշտ ֆինանսական լծակներ՝ ապահովելու սպառազինության արտադրության ոլորտում ներդրումների կտրուկ աճ և պետությունների ռազմական հնարավորությունների ամրապնդում։

Բացի այդ, պլանը ներառում է առանձին կետ Ուկրաինային օգնության մեծացման մասին՝ զենքի և տեխնիկայի մատակարարումների ավելացման, ինչպես նաև եվրոպական ռազմական արդյունաբերության հետ երկրի ավելի սերտ ինտեգրման համատեքստում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ