Последние новости

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ. Լաս Վեգասի դատարանը մերժել է միջնորդությունը

Սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է Դոգ մականունով, կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա նշել է, որ փաստաբանական խումբը ստացել է դատարանի վճիռը։ Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը։

«Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։ Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ, այն վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։ Դատական ակտը բողոքարկվելու է։ Արտահանձնման գործով դատական լսումները շարունակվում են»,– պարզաբանել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին տեղեկություններ տարածվեցին, թե ԱՄՆ–ում բնակվող Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։

Սակայն փետրվարի 27-ին «ԴՕԿ» կուսակցության լրատվական էջում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է, հիվանդանոցում լինելու մասին լուրերը չեն հաստատվում։

Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում` ձերբակալվածների պահման վայրում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ