«Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին». Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ մեր հանձնաժողովի նիստից հետո ԱԺ-ի միջանցքում տեղի է ունեցել խայտառակագույն երևույթ. հերթական անգամ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողին, վիրավորել է նաև սեռով պայմանավորված։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Սա ուղղակի դառնում է անթույլատրելի: Պարոն Պապիկյան, որպես ՔՊ վարչության անդամ էլ եմ դիմում։ Սա դառնում է անթույլատրելի, սա պետք է ունենա իր արձագանքը։ Ցավում եմ, որ երեկվանից ՔՊ խմբակցության կին պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց, թեև շատ հաճախ կանանց մասին թեկուզ փոքրիկ ակնարկը դառնում է բուռն հակազդեցության։ Դիմում եմ լրագրողներին՝ բավական է այլևս հանդուրժեք Ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հարձակումները։ Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։
Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, բավական է ձայներդ կտրած նստեք, բավական է, այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ հետագա քայլերի մասին մի փոքր ավելի ուշ կհայտնեն:
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ես երեկ ընդամենը կրկնել եմ Բագրատ Սրբազանի ասածը: Սրբազան բառը հիմա ես օգտագործում եմ միտումնավոր, ես երեկ ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ Սրբազան: Եթե դուք դեմ եք Սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա: Ընդամենը, ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն է, ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում:
Դուք Սրբազանի ասածին չեք դիմադրել, հիմա լրագրողներին այսպես մանիպուլյատիվ ինչ-որ հայտարարություններ եք անում: Խոսքը վերաբերվել է խոսքի մաքրությանը, պա՞րզ էր դա: Եթե դուք սխալ բան եք հասկացել՝ ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով»:
Այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց, «Հայաստան» խմբակցությունից» Աննա Գրիգորյանն ասաց. «Պարոն Քոչարյան, ներողություն ասելու փոխարեն, հիմա... դուք պարտավոր էիք ներողություն խնդրել, դուք անձնապես կնոջն եք վիրավորել: Ձեր որևէ քայլ անարձագանք չպետք է լինի: Առաջին դեպք չէ, երբ դուք կնոջը վիրավորում եք»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը դիմելով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասաց. «Մի քիչ էն կողմ կանգնեք: Էդպես եմ ուզում։ Մի խանգարեք Ձեր գործընկերներին»։ Երբ լրագրողն հարցրեց. «Ես ե՞րբ եմ խանգարել», Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»:
Երբ լրագրողը վրդովվեց՝ էս ի՞նչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց․ «Լրագրող չէ, տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներն այստեղ կանգնած են»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: