ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼՈԳԻՍՏԻԿ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՆՎԱԶԵՑՆԵԼ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ»-Ի ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մերձավորարևելյան միջանցքը դառնում է իրականություն՝ էապես նվազեցնելով Թուրքիայի լոգիստիկ նշանակությունը միջազգային տրանսպորտային հաղորդակցություններում:
Վերջերս գործարկվեց միջանցքի մաս կազմող Սաուդյան Արաբիա-ԱՄԷ-Հորդանան-Իսրայել երթուղին, որը կրճատում է Կարմիր ծովով և Սուեզի ջրանցքով բեռների փոխադրման ժամանակն ու ծախսերը մոտ 80%-ով։
Երթուղին միացնում է Ջեբել Ալի նավահանգիստը Իսրայելի Հայֆա նավահանգստին՝ անցնելով Ալ-Ռիադով և Ամմանով։ Ամենակարևորը՝ բեռնափոխադրումները չեն կարող թիրախավորվել յեմենյան հութիների կողմից։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում տնտեսական և գեոքաղաքական նոր իրավիճակ է ձևավորվում։
Մերձավորարևելյան՝ Հնդկաստան - ԱՄԷ - Սաուդյան Արաբիա- Իսրայել (Հայֆա) - Հունաստան (Պիրեուս) միջանցքի ձևավորման մասին որոշումը կայացվել էր դեռևս 2023 թ.-ին՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում: Հատկանշական է, որ նախագծի իրականացման հարցում Բայդենի ու Թրամփի վարչակազմերի մոտեցումները գրեթե նույնական են: Թե առաջինը, թե երկրորդը մի քանի անգամ հայտարարել են, որ միջանցքը պետք է գործարկվի ու դառնա մեծ Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային զարկերակը:
Մեծ հաշվով ՛՛Մերձավորարևելյան միջանցքը՛՛ TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա) տրանսպորտային միջանցքի նոր լոգիստիկ լուծումներից է: Իր հերթին, TRACECA-ն կոչված է, շրջանցելով Ռուսաստանը, տրանսպորտային կապ ապահովել Արևմուտքի և Ասիայի միջև՝ առավելապես թուրքական ենթակառուցվածքներով:
Հաշվի առնելով, որ Թուրքիան ավանդաբար դիրքավորվում է որպես Արևմուտքը Ասիային կապող առանցքային տրանսպորտային և էներգատրանսպորտային հանգույց, նոր միջանցքը շատ վտանգավոր կարող է լինել նրա համար։ Այստեղից էլ Անկարային բավական նյարդային արձագանքը G20-ի շրջանակներում ստորագրված կոմյունիկեին:
Միաժամանակ, Մերձավորարևելյան միջանցքը հակակշիռ է ձևավորում երկու չինական «Գոտի և ճանապարհ» մեգածրագրին, ինչպես նաև ռուս-իրանա-հնդկական ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջանցքին:
Հաշվի առնելով Իսրայելի դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ի հետ նրա հարաբերությունների բարելավումը, Սաուդյան Արաբիային ՛՛Աբրահամյան համաձայնագրերի՛՛ տիրույթ բերելու շատ իրատեսական հեռանկարը, ինչպես նաև Իրանի դիրքերի թուլացումը Սիրիայում ու Լիբանանում, Մերձավորարևելյան միջանցքը կարող է իրապես փոխել եվրասիական տրանսպորտային ճարտարապետությունը: Եվ այս հարցում ԱՄՆ ու Իսրայելի շահերն առավել քան համընկնում են:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, իհարկե, Թուրքիայի լոգիստիկ թուլացումը (ներքաղաքական ապակայունացման հետ մեկտեղ) կարող է նվազեցնել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք»-ի ձևավորման հավանականությունը: Եթե, իհարկե, Երևանը կարողանա ճիշտ ըմբռնել նոր աշխարհաքաղաքական կոդերը (...):
Վահե Դավթյան, քաղաքագետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.