Նախարար․ Դատաբժշկական փորձաքննությունը չի հաստատել արցախցի Տիգրան Ուլուբաբյանի դաժան ծեծը
Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ծեծի դեպքով հարուցվել է ծառայողական քննություն և զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում կա քրեական վարույթ։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբան Ռոման Երիցյանը մարտի 17–ին ասել էր, որ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին մի խումբ ոստիկաններ ծեծի են ենթարկել ոստիկանության Վանաձորի բաժնում` պահանջելով իր վրա վերցնել բարեկամի` 28-ամյա կնոջ և նրա մանկահասակ երեխայի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման մեղքը։
Նախարար Սարգսյանը նշեց, որ տեղյակ և՛ դեպքի, և՛ այն մասին, թե հանրային տիրույթում ինչ քննարկումներ են ծավալվում այս թեմայով, սակայն որպես ՆԳ նախարար, անմիտ է համարում մտնել տեղեկատվական հոսքի մեջ և հընթացս հայտարարել այնպիսի փաստեր, որոնք դեռևս պետք ճշտվեն։
Նա անդրադարձավ այն հայտարարություններին, որ ՀՀ–ն չի պաշտպանում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին, և նրանց ոստիկաններից պետք է պաշտպանել։
«Պիտի հստակ արձանագրեմ, որ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն առանց այն էլ հիմա խոցելի վիճակում են, և հիմա անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար` ոչ մեկի համար օգուտ բերող պրոցես չէ։ Այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները։ Այս պառակտիչ գործողությունները պետք է դադարեցվեն ընդհանուր հանրային խոսույթում, քանի որ դա առնվազն բարոյական չէ։ Պատասխանատու կերպով հայտարարում եմ` Հայաստանում լինի ՀՀ քաղաքացի, թե ԼՂ–ից բռնի տեղահանված անձ, եթե կա անձի իրավունքների խախտման հետ կապված հարց, չկա որևէ տարբերություն, որովհետև մենք գործ ունենք մարդու հետ»,– հայտարարեց Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ խոշտանգման հետ կապված ցանկացած ահազանգ մտահոգիչ է համարում հատկապես այն պայմանններում, երբ խոսք է գնում իր գլխավորած կառույցի մասին։ Նախարարն ընդգծեց, որ այս դեպքով օբյեկտիվ քննություն է իրականացվելու և կոչ արեց միակողմանի չքննարկել այս հարցը։ Նախարարը նշեց, որ համապատասխան առաջարկ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի նախագահին, արդարադատության նախարարին, ՄԻՊ–ին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի ձևավորեն աշխատանքային խումբ` հասկանալու` ինչ անելիքներ կան մարդու իրրավունքների ու խոշտանգումների փաստերով։
Սարգսյանը նաև հայտարարեց, որ համացանցում տարածված հայտնի լուսանկարը, որտեղ ոստիկաններն օգնում են ծեծված երիտասարդին դուրս գալ բաժանմունքից, ընդհանրապես կապ չունի Ուլուբաբյանի դեպքի հետ։
Եզրափակելով խոսքը` ՆԳ նախարարը տեղեկացրեց, որ երեկ ստացել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը, և այնտեղ պետք է լիներ ավելի բարդ նկարագրություն, եթե 8 հոգով ինտենսիվ ծեծած լինեին Ուլուբաբյանին, մինչդեռ այդ հանգամանքը չի հաստատվել փորձաքննությամբ։
«Եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանների նկատմամբ, ապա վրա կհասնի պատասխանատվություն տվյալ անձի նկատմամբ` սուտ մատնության համար»,– տեղեկացրեց նախարարը` ավելացնելով` եթե կրկնակի փորձաքննության կարիք լինի, կնշանակվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: