Последние новости

Մարտիրոսյան․ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում

Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Այս մասին ահազանգում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործները փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։

1. Խուճապի չտրվել

2. Չպատասխանել

Ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ