Ռուս գործընկերների հետ քննարկում կլինի Երևանում. նախարարը` ռուսական հեռուստաալիքների մասին
Հայաստանյան հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված Երևանում աշխատանքային քննարկում կլինի ռուսական կողմի հետ։ Այդ մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարին հայկական կողմն իր վերջին առաջարկն էր ուղարկել ռուս գործընկերներին` միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
«Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված հայկական կողմն իր պատկերացումները պարբերաբար կիսում է ռուս գործընկերների հետ և նրանց հետ երկխոսությունը շարունակվելու է, ամենայն հավանականությամբ, երևանյան հանդիպմամբ։ Մենք հրավիրել ենք մեր գործընկերներին աշխատանքային քննարկում ունենալ Երևանում։ Հանդիպմանը շատ կոնկրետ առաջարկներ ենք ներկայացնելու, և քննարկումների արդյունքում պարզ կլինի, թե համաձայնագրի որ դրույթները ինչպես կարող ենք վերախմբագրել»,– նշեց Մխիթար Հայրապետյանը։
Ըստ նրա` նպատակն այն է, որ ունենանք այնպիսի համաձայնագիր, որը ճիշտ կհասցեագրի խնդիրները ու կբացառի այնպիսի կոնտենտ, որը խնդրահարույց է համարվել հայկական կողմից։
«Մեր առաջարկները միտված են նրան, որ ունենանք այնպիսի համաձայնագիր, որտեղ որևէ բաց չի լինի, և բոլոր խնդիրներն իրենց հետևանքներով հասցեագրված կլինեն»,– ավելացրեց նախարարը։
Հայրապետյանն ավելացրեց, որ Հ1–ի` ռուսաստանյան հանրային մուլտիպլեքսում հեռաձարկվելու հարցը ևս օրակարգում է։
Հարցին` հնարավո՞ր է ինչ–որ մի պահից սկսած ռուսական հեռուստաալիքներն այլևս չհեռարձակվեն հայաստանյան հանրային մուլտիպլեքսում, նախարարը ոչինչ չբացառեց։
«Միջպետական համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականին, և այդ ժամանակ հնարավոր է, որ ընդհանրապես արգելվի ոչ միայն ռուսական, այլև այլ երկրի հեռուստաալիքների հեռարձակումը հայաստանյան հանրային մուլտիպլեքսով։ Դա կյանքը ցույց կտա»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե նրանք չհարգեն պետական կարգն ու հանրապետության շահերը:
Մինչ այդ՝ մարտի 29-ին, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնել էին հանրային մուլտիպլեքսում «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը արգելափակելու մասին: Որոշումը բացատրվում է մշտական խախտումների փաստերով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.