Последние новости

Բողոքի ակցիա՝ ի աջակցություն ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի երիտասարդի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի մոտ՝ ի աջակցություն օրեր առաջ ոստիկանների կողմից բռնության ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի։

 


Այսօր Քննչական կոմիտեում տեղի է ունենալու Տիգրան Ուլուբաբյանի և նրա նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների առերեսումը։ Երեկ արցախցի երիտասարդը հարցաքննության ժամանակ մատնանշել է իրեն բռնության ենթարկած ոստիկաններին։

Հիշեցնենք, որ արդեն 3 օր է՝ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ՔԿ–ի դիմաց` պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Վանաձորի ոստիկանական բաժնում 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։

Վանաձորի ոստիկանությունում Տիգրան Ուլուբաբյանին բռնnւթյան ենթարկելու հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգում)։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ