Последние новости

Ալավերդի և Սպիտակ քաղաքներում էլեկտրաէներգիան վերականգնվել է

Լոռու մարզի Ալավերդի և Սպիտակ քաղաքներում էլեկտրաէներգիան վերականգնվել է։ Այս պահին վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվում Ստեփանավանի տարածաշրջանում. մեկ ժամվա ընթացքում աշխատանքները կավարտվեն, էլեկտրաէներգիան կվերականգնվի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ից։

ՀԷՑ–ից հայտնեցին նաև, որ հոսանքանջատումների պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել. առատ ձյան հետևանքով օդային գծեր, մալուխներ ու հենասյուներ են վնասվել։

«Երեկ երեկոյան հոսանքն անջատվեց, առավոտյան ֆեյսբուքյան ընկերներիս գրառումներից հասկացա, որ ամբողջ քաղաքն է հոսանքազրկված։ Ենթադրում եմ, որ պատճառն առատ ձյունն էր։ Առավոտյան մեքենայիս վրա էլ ձյան հաստ շերտը սառույցի էր վերածվել»,-NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Ալավերդի քաղաքի բնակիչ Նոնա Խաչատրանը։

Նա նաև նշեց, որ առավոտյան գրանցված երկրաշարժի հետևանքով քաղաքը վնասներ չի կրել, բայց երկրաշարժը բավականին ուժգին է զգացվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Անկյուն գումարած երեք» հեռուստաընկերության փոխանցմամբ, երեկ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդի քաղաքում և համայնքի գյուղերում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ