Последние новости

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ շուտով» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրակի ամբողջական դադարեցում տեղի կունենա հայտնում է CNN-ը։

«Շատ շուտով մենք կհասնենք ամբողջական հրադադարի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «ներկա պահին» բանակցություններ են ընթանում՝ երկու երկրների միջև հողերը բաժանելու շուրջ։

«Մենք գործարք կունենանք, և դրա շուրջ բանակցություններ են ընթանում։ Հողամասերի բաժանման և այլևայլ առումներով գործարքը քննարկվում է ներկա պահին»,- շեշտել է Թրամփը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ