«Միասին» շարժումն առաջարկում է արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամ ստեղծել
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը արցախցիների սոցիալական պաշտպանության ծրագիր է առաջարկում։ Այսօր Երևանի Ազատության հրապարակում շարժման հրավիրած հանրահավաքում այն ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նախագծի հեղինակներն առաջարկում են արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամ ստեղծել, որտեղ կկենտրոնացվեն բոլոր գումարները, որոնք կտրամադրվեն արցախցիներին իբրև օգնություն։ Առաջարկվում է գումարները երկու նպատակի՝ պարենային ապահովության ու բնակարանային ապահովության համար ծախսել։
Բագրատյանը նաև առաջարկել է ԼՂ պետհիմնարկների նախկինում աշխատակիցներին վճարել իրենց նախկին աշխատավարձի 50 տոկոսը (2023 թվականի հոկտեմբերի 1-ի հաշվարկով) և ընտանեկան նպաստները, ինչպես նաև նրանց տրամադրել անտոկոս հիփոթեքային վարկեր՝ բնակարան գնելու համար։
Առաջարկում է նաև թոշակներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք Արցախում ստացել են թոշակ, ինչպես նաև ապահովել ամսական եկամուտ` ամեն անձին 55.000 դրամի չափով սննդամթերքի ծախսերի համար։ Արցախցիները, որոնք ցանկանում են տուն կառուցել, պետությունը պետք է նրանց տա երկարաժամկետ անտոկոս վարկեր։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.