Последние новости

Գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ. պատգամավորը` Նիկոլ Փաշինյանի մասին

Հայաստանի իշխանությունը շղթայական պարտությունները իր նվաճումն է համարում: Այս հայտարարությունն արել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Երբ իշխանության գլխին գտնվող անձը հայտարարում է, որ վերջին 7 տարում իր պաշտոնավարման օրոք որևէ բան չի զիջել, որ ՀՀ-ն ավելի անկախ ու ինքնիշխան է դարձել, միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ: Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ սրանց իշխանությունը Հայաստանի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքային կորուստները, ռազմավարական դիրքերի հանձնումն ու բոլոր ճակատներում տապալումները իրենց կյանքի և իշխանության նվաճումն են համարում»,– գրել է Աբրահմյանը ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը դավաճանության հետևանքով են այս ողբերգական կետին հասե,լ ու դրա պատասխանատուներն իրենց հանրային խոսքով հաստատում և պարբերաբար ինքնախոստովանական ցուցմունքներ են հնչեցնում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21–ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ ու ինքնիշխան է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ