Քաղաքացիները երթով շարժվել են ՀՀ ներքին գործերի նախարարություն
Քաղաքացիները մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեից երթով շարժվել են ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով հրապարակել, թե ինչ իրավական գործընթաց են նախաձեռնել արցախցի Տիգրան Ուլուբաբյանի հարցով։ Մասնավորապես, Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը ՆԳՆ-ից պահանջել է պարզաբանել, թե ինչ ընթացք են տվել, իր խոսքով, Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար։
«Պարզաբանեք, թե ինչո՞ւ եք Տիգրանին խոշտանգած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու փոխարեն պատժողական գործընթացներ սկսել այն անձանց նկատմամբ, որոնք աջակցել են Տիգրանին և դեմ են ոստիկանական խոշտանգումներին։ Պարզաբանեք, թե ինչո՞ւ մինչև հիմա այդ ոստիկանները ձերբակալված չեն»,- ասել է փաստաբանը։
Նա ՆԳՆ-ի դիմաց հիշեցրել է նաև իր դեմ սկսված արշավի մասին՝ պահանջելով իրավական գնահատականներ։ Նա լրագրողներին ասել է, որ իրեն մեղադրում են, իբրև թե, ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու մեջ։
«Ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո»,- մարտի 22-ին գրել էր փաստաբանը՝ հավելելով, որ իր մասին կեղծ տեղեկություններ տարածում։
17։42
Armenia Today-ի թղթակիցը հայտնում է, որ ՆԳՆ-ի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները փողոց են փակել։
17։49
Ոստիկանները փողոցը բացելու համար 10 րոպե ժամանակ են տվել ակցիայի մասնակիցներին։
18։09
Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա, ի պատասխան Երիցյանը պնդմանը, թե արցախցիների, այդ թվում՝ իր դեմ արշավ է սկսվել, ՆԳՆ-ի անունից պաշտոնապես հայտարարեց, որ «բռնի տեղահանվածների նկատմամբ որևէ արշավ բացառվում է»։
18։25
ՆԳՆ խոսնակի պարզաբանումներից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին ակցիան դադարեցնելու մասին։ Երիցյանը նշեց, որ ակցիան կշարունակեն մարտի 29-ին՝ Ազատության հրապարակում:
Մարտի 17-ին Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Մարտի 18-ին քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բացահայտել Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, հեռացնել նրանց աշխատանքից և ձերբակալել։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении