Последние новости

Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին

Հինգ շաբաթվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հռոմի Ջեմելի հիվանդանոցի պատշգամբից հանրությանը հայտնված Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին, հայտնում է Վատիկանը։

Հաղորդման համաձայն, Հռոմի պապը «իր երախտագիտությունն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված քայլերի համար, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղության համաձայնագրի վերջնական կնքումը»։

«Թող սա հույսի նշան լինի, որ մյուս հակամարտություններն էլ կարող են լուծում գտնել երկխոսության և բարի կամքի միջոցով»,- ասել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ