Միջադեպ Վրաստան-Հայաստան խաղից հետո. հաջորդ հանդիպումը կարող է անցնել առանց հանդիսատեսի
Թբիլիսիում վրացի և հայ երկրպագուների վիճաբանությունից հետո Վրաստան–Թուրքիա խաղը կարող է անցնել առանց հանդիսատեսի։ Այս մասին հայտարարել է «Վրացական սպորտի երկրպագուներ» կազմակերպությունը։
Մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» ՈւԵՖԱ–ի ազգերի լիգայի 2024-2025 խաղարկության անցումային փլեյ–օֆֆ փուլի Վրաստան–Հայաստան պատասխան հանդիպումից հետո վրացի երկրպագուները սկսեցին շշեր և աղբ նետել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ու հայ երկրպագուների ուղղությամբ, քաշքշուկ սկսվեց։
«Մեր տղաները հիանալի խաղ ցուցադրեցին, բայց հանդիպումից հետո ցավալի միջադեպ տեղի ունեցավ, որը որևէ արդարացում չունի։ Վրացի երկրպագուները ոչ միայն փչացրին այս հաղթանակի տոնը, այլև իրենց արարքի հետևանքով հնարավոր է՝ Թուրքիայի հետ կարևորագույն հանդիպումն անցկացվի առանց հանդիսատեսի։ Նրանք վիրավորեցին մեր ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները»,– ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Վրաստան–Հայաստան պատասխան հանդիպումն ավարտվեց 6։1 հաշվով, Վրաստանի հավաքականը դեռ առաջին խաղակեսում 5 գոլ խփեց, իսկ ՀՀ ազգային հավաքականը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց։ Երկրորդ խաղակեսում վրացական կողմը ևս մեկ գոլ խփեց, իսկ Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը դարձավ Էդգար Սևիկյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.