ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագիծն ընդգրկվեց ՀՀ Ազգային ժողովի քառօրյայում
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ԱԺ քառօրյա նիստեր ընդգրկելու մասին որոշմանը։ Սա նշանակում է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկա քառօրյայի ընթացքում։
«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը հարց ուղղեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին` ԵՄ-ից պաշտոնական արձագանք կա՞ այս նախագծի մասով։
Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի առաջին ընթերցումից հետո Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից պաշտոնապես հայտնել են, որ սպասում են օրենքի ընդունմանը։
«Քանի որ ես ծանոթ եմ ԵՄ աշխատելաոճին, իրենք երբեք չեն սպասում օրինագծի երկրորդ կամ երրորդ ընթերցումներին։ Եթե կա քաղաքական որոշում, իրենք այդ քաղաքական որոշումն ինչ-որ ձևով կա՛մ ողջունում են, կա՛մ ընդառաջում են, կա՛մ դրական են արձագանքում, կա՛մ չեն արձագանքում»,- ասաց Գևորգյանը։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը նշեց, որ նախաբանում որոշ խմբագրումներ են արվել, օրինակ՝ նախաբանից հանվելու է «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը» (Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին) ձևակերպումը: Որպես անդամակցության գործընթացի նպատակներ նշվել են ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության, երկրի անվտանգության ամրապնդումը:
Արմեն Գևորգյանը նաև հետաքրքրվեց՝ այս օրենքի չընդունումը կամ դրա բացակայությունը որևէ կերպ խոչընդոտելո՞ւ է այսօր կամ առաջիկայում ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը, աշխարհաքաղաքական առումով բարդություններ ստեղծելուց բացի ի՞նչն է խրախուսելու կամ ի՞նչն է ավելացնելու օրենքի ընդունումը։
«Եթե ՀՀ-ն չանդամակցեր Եվրոպայի խորհրդին, ՀՀ Սահմանադրությունը չէ՞ր նախատեսում այն նույն ստանդարտների ընդունումը և զարգացումը, ինչ-որ կա Եվրոպայի խորհրդում։ Սահմանադրությունը դա նախատեսում էր, բայց երբ ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, ընդունեց Եվրոպական դատարանի իրավազորությունը, Նախարարների կոմիտեի գործունեությունն ու հանձնարարականները, դրանք բազմապատիկ անգամ արագացրեցին Հայաստանի ժողովրդավարացումը, մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունը»,- ասաց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ պնդելով, թե օրենքի ընդունումն էլ կարագացնի համագործակցությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրինագիծը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.