ԱՆԱՆՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆ ԵՐԿՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Հայաստանի հավաքականի պարտությունը Վրաստանի դեմ խաղում մեծ արձագանք գտավ հանրության շրջանում՝ դառնալով հուզական ալիքների առիթ։
Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ ընդգծելով, որ այսպիսի արձագանքներն արտացոլում են հայկական կոլեկտիվ հոգեբանության առանձնահատկությունները։
Նրա խոսքով՝ հանրությունը ակնթարթային և քաոսային կերպով արձագանքում է խորհրդանշական իրադարձություններին՝ ընկալելով դրանք որպես գոյաբանական պարտություններ, ինչի հետևանքով ստվերվում են ժամանակի իրական մարտահրավերները։ Անանյանը նշել է, որ ազգային անվտանգության, տնտեսական և մշակութային ինքնության առանցքային հարցերը մնում են ուշադրությունից դուրս, մինչդեռ սպորտային պարտություններն ու դրանց շուրջ ստեղծված «առասպելաբանությունը» դառնում են հանրային քննարկման կենտրոն։
«Ինչո՞ւ ենք մենք պատրաստ խոշոր էմոցիոնալ ռեսուրսներ վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա, բայց չենք նույն կերպ արձագանքում մեր պետության ապագային սպառնացող մարտահրավերներին»,- հարցնում է Անանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի դիրքն աշխարհում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակներով, այլ մեր կարողությամբ՝ հարմարվել իրականությանը, հաղթահարել ներքին ճգնաժամերն ու գտնել զարգացման ուղիներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.