Դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Օզբիլիսը հավաքականի ձախողումներում մեղադրում է Մելիքբեկյանին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին է մեղադրում թիմի ձախողումների մեջ։ Այս մասին Օզբիլիսը հայտնել է տեսաուղերձի միջոցով։
Նշենք, որ 2023 թ. դեկտեմբեի 23-ին նա իր թեկնածությունն էր դրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։
«Այսքան ժամանակ լռել եմ, լռել եմ, լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք։ Ընտրությունների ժամանակ ինձ ասել էին, որ մենեջերի փորձ չունեմ, բայց այս ընթացքում դուք ամեն անգամ «պռավալ» եք տալիս։ Բոլորին էլ պարզ է` դուք ֆուտբոլից ու ֆուտբոլի խաղից չեք հասկանում, բայց դուք մենեջերի հմտություններին էլ չեք տիրապետում։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, ֆինանսական, իրավական մասերով։ Ամենավատն այն է, որ հույսն ու հավատը մարում է»,– տեսաուղերձում ասաց ֆուտբոլիստը։
Նա ընդգծեց, որ ֆուտբոլում կարող ես հաղթել և պարտվել, բայց վրացական կողմի հետ խաղերում գրանցված պարտություններն արդյունքն են այն ամենի, ինչ արդեն երկար ժամանակ կատարվում է հայկական ֆուտբոլում: Օզբիլիսը վստահ է` ժամանակն է գիտակցելու ու փոփոխություններ անելու։
Մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» ՈւԵՖԱ–ի ազգերի լիգայի 2024-2025 խաղարկության անցումային փլեյ–օֆֆ փուլի Վրաստան–Հայաստան պատասխան հանդիպումն ավարտվեց 6։1 հաշվով՝ հոգուտ տանտերերի։ Իսկ դրանից 3 օր առաջ՝ մարտի 20-ին Երևանում անցկացված հավաքականների առաջին հանդիպումն ավարտվել էր 0։3 հաշվով՝ կրկին հօգուտ վրացիների։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.