«Սպասելու ժամանակ չունենք». Վարդաշենցիներին կառավարությունում ընդունել են և հորդորել են սպասել
Վարդաշեն թաղամասի հանրակացարանների 4-րդ աստիճանի վթարային 68ա և 66/1 շենքերի բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց նրանք էլ իրենց հերթին են գործադիրին ժամանակ տվել։
Նշենք, որ վթարային շենքերի կոյուղու խողովակները վնասված են կեղտաջրերը լցվում են շենքի նկուղ և առաջին հարկեր։ Քանի որ խնդիրը տևական ժամանակ է` լուծում չի ստանում, ինչպես նախորդ շաբաթ, այդպես էլ այսօր, վարդաշենցիները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայից մի քանի ժամ անց 2 շենքից 3-ական անձ հանդիպման գնացին Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ, չնայած, որ սկզբում պահանջում էին հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կամ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։
ՀՀ կառավարության շենքի դիմաց շուրջ 1 ժամ սպասելուց հետո նրանց ընդունեց Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը։ Մինչ այդ վարդաշենցիները հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
«Հանդիպում ունեցանք Համլետ Նազարյանի հետ, չիմացանք` ով էր, բայց սիրալիր պատասխանեց մեր հարցերին։ Հիմա նորից դիմում ենք գրել կառավարությանը, որ տեսնենք, թե ինչ ժամկետներում են մեզ պատասխան տալու։ Նա մեզ ասաց, որ գործն ընթացքում է, բայց մենք էլ խնդրել ենք, որ ամեն ինչ ավելի արագացնեն։ Սպասելու ժամանակ չունենք, շենքերն ամեն վայրկյան կարող են փլուզվել»,– նշեց բնակիչներից մեկը։
Նա հույս հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստում հարցը կբարձրացվի։
Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց, որ այժմ հեռանում են, բայց սպասելու են կառավարության պատասխանին։ Վարդաշենցիները վստահեցրին` եթե մինչև հինգշաբթի որևէ պատասխան չունենան, ապա այդ օրը կրկին գալու են կառավարության մոտ ու նստացույց անեն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.