Последние новости

Սպիտակ քաղաքի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Մարտի 24-ին` տեղական ժամանակով 15:37-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 26 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում (3 բալ ուժգնությամբ)։

Հիշեցնենք` Սպիտակ քաղաքի մոտակայքում 37 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաև մարտի 21-ին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ