Moody’s-ը վերանայել է Վրաստանի վարկանիշի կանխատեսումը
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է ազգային արժույթով և արտարժույթով Վրաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի», վարկանիշները հաստատվել են «Ba2» մակարդակում:
«Բացասականի փոխելու որոշումը արտացոլում է մեր գնահատականն առ այն, որ Վրաստանի ինստիտուցիոնալ և կառավարման կայունության ռիսկերն աճում են՝ ներքին և աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում»:
Վրաստանում պետական կառավարման համակարգը կարող է թուլանալ ներքին և աշխարհաքաղաքական ճգնաժամերի ֆոնին, ինչը մեծացնում է դրամավարկային և մակրոտնտեսական քաղաքականության արդյունավետության նվազման վտանգը։ ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագրի շարունակական կասեցումը հաստատում է կառավարման արդյունավետության անկումը։
Միևնույն ժամանակ, Վրաստանի վարկանիշի հաստատումը «Ba2» մակարդակում արտացոլում է նրա ամուր տնտեսական և հարկաբյուջետային դիրքը:
Գործակալության կանխատեսման համաձայն՝ Վրաստանը կպահպանի հզոր տնտեսական աճ։ Դրան կնպաստի միջազգային ֆինանսական կառույցների հետ շարունակական համագործակցությունը:
B24.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.