Последние новости

Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը, արդարացվեց

Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը, 1 մեկ տարի անց արդարացվեց։ Տեղեկությունը սոցցանցի էջում հայտնել են պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք` Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել էր իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով 2024–ի մայիսի 22–ին։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի (կադրերում ներկայացվում էր Լևոն Քոչարյանը–խմբ.) մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը։

Նաև ձայնագրություն էր տարածվել իբր Հրաչյա Ղևոնդյանի մասնակցությամբ, որում խոսվում էր կառավարական շենքեր մտնելու մասին։ Ավելի ուշ փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունում Հրաչյայի ձայնը չէ, իսկ խոսակցությունը «ավտոատվետչիկի» հետ է։

Մայիսի 23-ին նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից, որտեղ քննվում էր նրան կալանավորելու միջնորդությունը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ