Последние новости

Կրեմլ Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի

Էր Ռիադում կայացած ռուս–ամերիկյան բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի, դրանց մասին զեկուցվել է Մոսկվային և Վաշինգտոնին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում են արդյոք պաշտոնական անձանց հայտարարություններ կամ ելույթներ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

«Հասկանում եք` խոսքն արդեն տեխնիկական բանակցությունների մասին է։ Սրանք մանրամասների մեջ խորացած բանակցություններ են, ուստի տեխնիկական բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվելու, պետք չէ սպասել։ Սա մեկ, իսկ երկրորդը, կրկնում եմ, հիմա մայրաքաղաքում զեկույցները վերլուծվում են, և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ինչ-որ ըմբռնումների մասին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ կա ըմբռնում, որ շփումները շարունակվելու են, բայց հստակություն դեռ չկա։

«Առայժմ ծրագրերում բարձր մակարդակի խոսակցություն չկա։ Անհրաժեշտության դեպքում դրանք հայտնվում են բավականին արագ և օպերատիվ»,-նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները հանիդպել են մարտի 24-ին Էր Ռիադում: Բանակցություններն ավելի քան 12 ժամ են տևել։

Կրեմլում հայտարարել են, որ հանդիպումը հիմնականում նվիրված է եղել սևծովյան նախաձեռնության թեմային, որը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ