ԱՐՑԱԽԻՑ ԲԱՑԻ ԷԼ Ի՞ՆՉ ՀԱՅԿԱԿԱՆՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պետականության փլուզման անատոմիա
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Ինտերնետում կարելի է հանդիպել Մահաթմա Գանդիի այս արտահայտությանը. «Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա՝ պայքարում քո դեմ։ Իսկ հետո դու հաղթում ես»: Սակայն Փաշինյանի դեպքն ակնհայտորեն չի տեղավորվում Գանդիի այս տրամաբանության մեջ։
Մարտի 21-ին Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցը տվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ կրկին անգամ հիշատակեց ինչպես այսպես կոչված խաղաղության պայմանագիրն, այնպես էլ ՀՀ անվտանգության համակարգի թեման և ՀԱՊԿ-ի դերը։
Մարտի 24-ի երեկոյան ո՛չ Բաքվից, ո՛չ ՀԱՊԿ-ից չեն արձագանքել Փաշինյանի հայտարարություններին (Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանի 2022 թ․ ներխուժումից հետո լուրջ չպետք է վերաբերվել երաշխավոր ինստիտուտին, որն իր համար ՀԱՊԿ-ն էր):
Փաշինյանի այս արտահայտությունը, ինչպես նաև ՀՀ-ի՝ Եվրամիություն անդամակցելու մասին օրինագիծը ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու որոշումը հատկապես ուշագրավ են այն խոսակցությունների ֆոնին, որ «հիմա Նիկոլն էլի կդառնա դեպի Ռուսաստան»։ Նման բան վստահաբար չի լինի։ Նա հավատարիմ է մնալու թուրքական վեկտորին։ Եվ եթե նախկինում արևմուտքն էր հիմնական պատվիրատուն ռուսաֆոբիայի, ապա այժմ այդ դերը կարող է անցնել Թուրքիային, որին ամեն օր պետք է ապացուցել իր հավատարմությունը։
Բաքվի կողմից արձագանքի բացակայությունը ևս մեկ անգամ մտածելու տեղիք է տալիս, որ Ադրբեջանն, ըստ երևույթին, այլևս անհրաժեշտ չի համարում օպերատիվ արձագանքել Փաշինյանի հայտարարություններին, քանի որ այսօրվա դրությամբ նրանց համար ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ տեսք կունենա Հայաստանի նոր իշխանությունը, և արդեն դրա հիման վրա կառուցել բանակցային հավասարակշռությունն ու գործընթացը։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ոչինչ չի զիջել, ու մի բան էլ վերջին տարիներին դարձել է ավելի անկախ: «Մենք ոչինչ չենք զիջել։ «իջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։ Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք», — ասել է նա:
Եթե դիտարկենք 2020-2023 թթ․ իրադարձությունները Փաշինյանի այս հայտարարության տեսանկյունից, ապա բոլոր զոհվածների, անհետ կորածների ու գերիների ծնողները պետք է իմանան, որ իրենց հայրերը, որդիները, եղբայրները, ամուսինները զոհվել են մի մարդու հրամանով, ով հրամայել էր իրենց կյանքը տալ այս հողի համար, որն ինքը համարում էր ադրբեջանական: Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ մեր հազարավոր զոհերն անհրաժեշտ էին, որպեսզի վախեցնեին ժողովրդին և «սնվելով այդ վախով»՝ Փաշինյանն այսօր կարողանար նման հայտարարություն անել՝ այդպիսով հնարավորություն ստանալով ակնկալել Թուրքիայի կողմից անվտանգության երաշխիքներ։
Կրկին ու կրկին պետք է նշել, որ Հայաստանում իշխում է «պատերազմի կուսակցությունը», որի իշխանության հենարանը պատերազմն է։ Պատերազմից ունեցած վախը: Պատերազմ, որը հնարավոր է, քանի որ հենց իրենք երկիրը հասցրել փակուղու արժեքային, գաղափարական փակուղու, որտեղ «հինգ պակաս է» մնացել անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը։
Եթե շարունակենք դիտարկել իրականությունը Փաշինյանի վերոնշյալ հայտարարության տեսանկյունից, ապա ստացվում է, որ Բաքվի հետ բացահայտ վտանգավոր «խաղաղության պայմանագիր» ստորագրելիս Փաշինյանն իր ընկալմամբ շնորհակալություն է հայտնում Իլհամ Ալիևին այն բանի համար, որ «նա մեզ ազատեց ադրբեջանականից և հնարավորություն տվեց անկախություն ունենալու»։ Իսկ հնարավո՞ր է, որ Գորիսը, Վարդենիսը, Սիսիանը, Կապանն ու Երևանը նույնպես «մերը չեն», ու նրանց Ադրբեջանին տալով Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ «պարզապես վերադարձրեց Ալիևին այն, ինչ «так и так» իրենն է »։
Մտածե՛ք այդ մասին․․․»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.