Արաղչի․ Իրանը դեմ է Հարավային Կովկասում սահմանային ցանկացած փոփոխության
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում սահմանային ցանկացած փոփոխության։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա հույս հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ էսկալացիայի վտանգը կնվազի։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցումը։ Երկու երկրին էլ խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս փաստաթուղթը ստորագրեն։ Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը և դեմ ենք միջազգային ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,– նշեց Արաղչին։
Նրա խոսքով` սա Իրանի կայուն դիրքորոշումն է։ Ըստ Իրանի արտգործնախարարի` տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է դրա ներսում լուծվեն` երկխոսության և դիվանագիտության միջոցով,առանց ուժի կիրառման։
Դիվանագետը նաև ընդգծեց, որ քննարկումների ընթացքում 2 երկրի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Աբբաս Արաղչին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 24-ին։ Նա երեկոյան շրջել է Երևանի կենտրոնում, զրուցել հայրենակիցների հետ և նույնիսկ հուշանվերների խանութ մտել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.