ՀՀ տնտեսությունն աճել է 4,1%-ով, բայց արդյունաբերությունը տուժել է. վիճակագրություն
ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար–փետրվարին աճել է 4.1 %–ով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։
Առավել նկատելի անկում արձանագրվել է արդյունաբերության ոլորտում՝ արտադրության ծավալները նվազել են 19,4 %–ով։
Արդյունաբերության ակտիվության նվազումն ազդել է նաև արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ Արտահանումը երկու ամսում նվազել է 2,5 անգամ՝ մինչև 1 մլրդ 41 մլն դոլար, ներմուծումը կրճատվել է 45,8 %–ով՝ մինչև 1 մլրդ 744,8 մլն դոլար: Նշենք, որ վերջին տարիներին արտաքին առևտրի աճը հիմնականում ապահովվել է վերարտահանման հաշվին:
Շինարարության և առևտրի ոլորտում աճը շարունակվում է, թեև տեմպերը 2024 թվականի համեմատ դանդաղել են։ Անցած տարի այս ոլորտների աճը հասնում էր 15–20 %–ի, իսկ այս տարվա հունվար–փետրվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 12,2 %, իսկ առևտրի ոլորտում՝ 7,8 %։
Զգալիորեն արագացել է նաև ծառայությունների ոլորտի աճը։ Եթե վերջին մեկուկես տարվա ընթացքում այն պահպանվել է մոտ 5 % կամ ավելի ցածր մակարդակում, ապա 2025 թվականի սկզբին այն հասել է 12,4 %–ի։ 2024 թվականի վերջին դանդաղումից հետո կրկին աշխուժացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ գրանցվել է 5,3 % աճ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.