Օրդին․ ՌԴ-ն ՀՀ-ի համար գնալով ավելի կարևոր գործընկեր է դառնում թվային փոխակերպման ոլորտում
Ռուսաստանը Հայաստանի համար գնալով ավելի կարևոր գործընկեր է դառնում թվային փոխակերպման ոլորտում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը։
«Նախորդ տարի մենք նկատեցինք մի միտում, որ Ռուսաստանը Հայաստանի համար հետզհետե դառնում է ավելի կարևոր գործընկեր թվային փոխակերպման ոլորտում։ Ռուսական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։ Անցյալ տարի ավելի քան 200 նոր ընկերություն էր դիմել առևտրային ներկայացուցչություն` նոր գործընկերներ գտնելու և շուկայի հետ կապված խորհրդատվություն ստանալու համար: Այդ բոլոր դիմումները մենք մշակել ենք, և վստահաբար կարելի է ասել, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ–ի թվային լանդշաֆտում ռուսական լուծումներով ընկերությունների տոկոսն աճել է», – նշեց Օրդինը։
Նրա խոսքով՝ համագործակցությունը հատկապես ակտիվ է զարգանում կիբեռանվտանգության ոլորտում, իսկ ահա արհեստական բանականության ոլորտում համագործակցության ներուժը դեռ ամբողջովին իրացված չէ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ռուսական լուծումների ներկայացվածության և բիզնես միջավայրի, ինչպես նաև հանրության վրա դրանց ազդեցության աճի միտում է նկատվում։
Խոսելով ռուսական առևտրային ներկայացուցչության կողմից փոքր և միջին բիզնեսի ծրագրերի աջակցության մասին՝ Օրդինը նշեց, որ թվային տեխնոլոգիաների ոլորտում մեծ թվով առաջարկներ են ստացվում։
Որպես օրինակ՝ նա բերեց Հայաստանում ռուսական «թվային լսարան» տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված աջակցությունը։ Ռուսաստանում արտադրվում են պլանշետներ, որոնց վրա կարելի է տեղադրել ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս ինտերակտիվ ռեժիմով ապահովել ուսուցչի և աշակերտի հաղորդակցությունը։ Օրինակ, ուսմասվարը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում կոնկրետ դասարանում: Սա նորարարական լուծում է, որը թույլ է տալիս միավորել պլանշետների մի քանի օգտատերեր մի խմբի մեջ, առաջադրանքներ տալ, սահմանափակել կամ շնորհել որոշակի իրավունքներ: Տեխնոլոգիան նախատեսված է հիմնականում դպրոցներում և ոչ թե համալսարաններում կամ քոլեջներում կիրառելու համար:
Ինչպես նշեց թվային կցորդը, պետական անվճար ռեսուրսի` արդյունաբերության պետական տեղեկատվական համակարգի աջակցությամբ ընկերությունը, որը տարածում է այս ծրագրաապարատային համալիրը, մուտք է գործել հայկական շուկա։ Եվ այժմ Հայաստանում դպրոցականները կարող են դասերի ժամանակ փորձարկել ռուսական այս նոր տեխնոլոգիան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.