Последние новости

ՀՀ ՊՆ․ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծում կրակոցներ են արձանագրվում։

Օգտատերերն ու ԶԼՄ–ները վերջին օրերին պարբերաբար հայտնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։

«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ