ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ Է ՍԿՍԵԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։ Ազատվել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը, նշանակվել է Կլարա Գասպարյանը, Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ է նշանակվել Ռուբինա Մխիթարյանը, որը նախարարությունում բաժնի պետ է եղել։
«Հրապարակի» խոսքով` Գալյանը կանանց հանդեպ թուլություն ունի և անգամ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեց կնոջ` Ծովինար Թադևոսյանին, որին համակարգը չի ընդունում։
«Մեր տեղեկություններով՝ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլև վերևից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել»,–գրում է թերթը:
Թերթը նախարարությունից մեկնաբանություն է խնդրել կադրային ջարդի վերաբերյալ, պատասխանել են, որ բոլոր կառույցներին բնորոշ, ԱՆ-ում նույնպես կադրային փոխատեղումներ և շարժեր են լինում: Փոփոխությունների, նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ կերպով թարմացվում է նախարարության կայքում: «Այդ գործընթացները բնավ նույնական չեն «կադրային ջարդ» ձևակերպմանը»,–ասել են նախարարությունից:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում է նշանակվել 2024–ի նոյեմբերի 5–ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.