ՔԱՂԱՔԱԳԵՏ․ ԱՄՆ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ
ԱՄՆ-ն փաստացի դադարել է Հարավային Կովկասում զսպող և հավասարակշռող գործոն լինելուց, ուստի չարժե սպասել, որ Վաշինգտոնն ակտիվություն կդրսևորի հայ-ադրբեջանական բանակցություններում։ Այս տեսակետը հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երեկվա հեռախոսազրույցը։
«Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել: Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին, որոնք տեղի են ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում: Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ–ի հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից»,– գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։
«Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան, և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար»,– եզրափակել է քաղաքագետը:
Հիշեցնենք` Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 10:14
В рамках встреч-лекций Армянского университета с представителями военно-политического руководства в период Первой Арцахской победоносной войны 3 мая состоялась встреча слушателей и преподавателей с председателем Комитета сил самообороны Арцаха, а затем Комитета сил обороны НКР (1989-1993 гг.), третьим президентом Армении, Героем Арцаха Сержем Саргсяном.
-
2025-05-05 08:04
Министр обороны Ирана бригадный генерал Азиз Насирзаде предупредил в воскресенье, что американцы не могут угрожать Ирану, поскольку их базы по всему региону находятся под прицелом Ирана, передает Mehr.
-
2025-05-05 08:00
Взрыв с последующим возгоранием произошел в квартире на девятом этаже жилого дома на улице Генерала Тюленева на юго-западе Москвы, сообщает ТАСС со ссылкой на источник в оперативных службах.
-
2025-05-05 07:57
Израиль ответит в семикратном размере за ракетную атаку по аэропорту имени Бен-Гуриона, осуществленную йеменским движением "Ансар Алла". Об этом заявил глава оборонного ведомства Израиля Исраэль Кац.