Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն արդարացվել է անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն 2022 թվականի հունիսի 17-ին տեղեկացրեց Հարությունյանի ձերբակալության մասին։ Ըստ հաղորդագրության` Հարությունյանը ՊՆ-ին է մատակարարել 1 083 000 դոլար արժեքով չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ։
Նշվում էր նաև, որ այդ խմբաքանակի արկերը կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։
Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ է նշանակվել 2017թ-ի մայիսի 26-ին։ Մոտ 5 տարի պաշտոնավարելուց հետո նա 2022-ի փետրվարի 24-ին ազատվել է պաշտոնից։
Հավելենք, որ Արմեն Հարությունյանը 2021թ․ փետրվարի 25-ին ԳՇ հայտնի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած զինվորականներից մեկն էր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.