Պուտին․ Արկտիկայում դիրքերի համար աշխարհաքաղաքական պայքարն ուժեղանում է
Արկտիկայի նշանակությունը Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար անշեղորեն աճում է, ինչը հանգեցնում է տարածաշրջանում ազդեցության համար աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Արկտիկա՝ երկխոսության տարածք» միջազգային համաժողովի լիագումար նիստում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ակնհայտ է, որ Արկտիկայի դերը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար մեծանում է։ Դրա հետ մեկտեղ, ցավոք, ուժեղանում է նաև աշխարհաքաղաքական պայքարն այս տարածաշրջանում դիրքերի համար», - նշել է նա։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ անհեռատես է Գրենլանդիային միանալու ամերիկյան ծրագրերը ընկալել որպես միայն ԱՄՆ նոր վարչակազմի «արտասովոր հայտարարություններ»: Նրա խոսքով՝ նման մտադրությունները խոր պատմական արմատներ ունեն ։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կշարունակի համակարգված կերպով առաջ տանել իր աշխարհառազմավարական, ռազմաքաղաքական և տնտեսական շահերը Արկտիկայում»,-հավելել Է Պուտինը:
Հիշեցնենք` մարտին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան այսպես թե այնպես կհայտնվի Վաշինգտոնի վերահսկողության տակ, նա կղզու բնակիչներին բարգավաճում էր խոստացել Միացյալ Նահանգներին միանալու դեպքում:
Գրենլանդիան Դանիայի գաղութն էր մինչև 1953 թվականը։ Այսօր այն թագավորության կազմում է, բայց 2009 թվականից ունի լայն ինքնավարություն` ներառյալ ինքնակառավարման և ներքին հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.