Կրակոցներ՝ Լոռու մարզում․ դիմակավորված անձինք մտել են Հաղպատում գտնվող փիրուզի հանքաքարի տարածք
Մարտի 23-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություն են ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, տեղում «Գարդիան Գրուփ» ընկերության անվտանգության աշխատակիցը ոստիկաններին հայտնել է, որ մի քանի ժամ առաջ շուրջ 18-20 դիմակավորված անձինք մտել են ընկերության տարածք և փորձել գողանալ փիրուզի հանքաքար, սակայն իրենք հորդորել ու պահանջել են նշված տարածքից հեռանալ, այլապես կարող են իրենց ամրակցված հրազենով կրակել։ Ի պատասխան նշված դիմակավորված անձինք ևս հայտնել են, որ իրենք էլ զենք ունեն ու կկրակեն։
Ոստիկանները անվտանգության աշխատակիցների հետ մոտեցել են նշված վայր ևվ ժամը 01։20-ի սահմաններում շուրջ 25-30 մետր հեռավորության վրա նկատել են ակնհայտ փիրուզի հանքաքարի գողություն կատարող անձի, որը պարկը ձեռքին դիմել է փախուստի։
Ոստիկանության ծառայողը իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից 2 անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մասնակիցների ինքնությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.