ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՀՈՎՎԻ
ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ-ների պատասխանները
Շվեյցարիայի Համադաշնության Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը պատասխանել է հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպությունների՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակին: Այդ մասին News.am-ին հայտնեցին նամակն ստորագրած ՀԿ-ների ներկայացուցիչները:
Մարտի 4-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն փոխանցված նամակում ՀԿ-ները Շվեյցարիայի Համադաշնության նախագահին և կառավարությանը կոչ էին անում ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում. «Կոչ ենք անում Ձեզ և Ձեր հարգարժան կառավարությանը ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում և ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար»:
ՀԿ-ներին ուղղված պատասխան նամակում Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից նշել են, որ Շվեյցարիան բազմիցս կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջազգային իրավունքի համաձայն ապահովելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը: «Ինչ վերաբերում է հյուպատոսական աջակցությանը, ինչպես նախատեսված է Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, նման ծառայություններ կարող են տրամադրվել միայն շահագրգիռ պետությունների կողմից ներկայացված խնդրանքի դեպքում: Մենք հետևում ենք իրավիճակին Երևանի և Բաքվի մեր դեսպանատների միջոցով: Շվեյցարիան խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին՝ ավարտին հասցնել տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղված բանակցությունները և պատրաստ է աջակցել նրանց ջանքերին իր հնարավորություններով, եթե ներգրավված երկու կողմերը դիմեն»:
Նույն ՀԿ-ները դիմել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով:
NEWS.am-ը հարցում էր ուղարկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին` հետաքրքրվելով, թե արդյոք նման մեխանիզմ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են: ԱԳՆ-ից մեզ ուղարկված պատասխանում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը շարունակում է գտնվել ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար բարձրացվելով միջազգային գործընկերների հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»:
Պատասխանում թվարկվում են նաև, թե որ հանդիպումներում ու միջազգային հարթակներում է խնդիրը բարձրացվել:
Ինչ վերաբերում է կոնկրետ մեր հարցին, ապա ԱԳՆ-ի պատասխանում նշվում է հետևյալը. «Միաժամանակ, «երրորդ երկրների միջոցով հյուպատոսական հասանելիության ապահովման մեծանիզմի կիրառման վերաբերյալ» հարցման առնչությամբ հայտնում ենք, որ հաշվի առնելով հարցի խորհրդապահական բնույթը, ՀՀ ԱԳՆ-ն չի կարող ամբողջական ծավալով տեղեկատվություն տրամադրել խնդրի հասցեագրման ուղղությամբ կատարված և կատարվելիք քայլերի վերաբերյալ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 07:57
Израиль ответит в семикратном размере за ракетную атаку по аэропорту имени Бен-Гуриона, осуществленную йеменским движением "Ансар Алла". Об этом заявил глава оборонного ведомства Израиля Исраэль Кац.
-
2025-05-05 07:55
Прибывшая в Армению с официальным визитом делегация во главе с мэром Марселя Бенуа Паяном посетила мемориальный комплекс Геноцида армян в сопровождении членов Совета старейшин Еревана и Чрезвычайного и Полномочного посла Франции в Республике Армения Оливье Декотиньи.
-
2025-05-05 07:50
Индия остановила подачу воды через плотину Баглихар на реке Ченаб на границе с Пакистаном и планирует аналогичные меры на плотине Кишанганга на реке Джелум, сообщает Press Trust of India со ссылкой на источник.
-
2025-05-05 07:46
Неизвестный мужчина ударил по лицу лидера крупнейшей турецкой оппозиционной Народно-республиканской партии (СНР) Озгюра Озеля, сообщает телеканал CNN Türk.