Արսեն Բաբայան. Վարչական վերահսկողությամբ փորձում են սահմանափակել անձանց քաղաքական իրավունքը
Քննչական մարմինը վարչական վերահսկողության միջոցով փորձում է սահմանափակել «Մեր քաղաքը» դաշինքի անդամների, շտաբի ներկայացուցիչների քաղաքական իրավունքները։ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Քննչական մարմինը վարչական վերահսկողության ներքո պահանջում է, որ ընդհանրապես չշփվեն նախընտրական քարոզարշավի հետ կապ ունեցող մարդկանց հետ, թեկնածուների հետ, չայցելեն շտաբներ։ Մենք երկու անձի դեպքում գործ ունենք ավագանու թեկնածուների հետ, երբ նրանց նկատմամբ նման պահանջներ է դրվում, նշանակում է, որ նրանք չեն կարող մասնակցել ընտրությանը, քարոզարշավի վերջին օրն է, պահեցին մարդկանց ձերբակալված, այսօր էլ կփորձեն կիրառել վարչական վերահսկողություն, որ այդ մարդիկ չմասնակցեն կազմակերպչական աշխատանքներին։ Ձերբակալվածների թվում կան նաև նախընտրական շտաբի անդամներ»,-ասաց Արսեն Բաբայանը։
Նա ընդգծեց, որ ձերբակալվածներին ապօրինի կերպով են պահում անազատության մեջ, քանի որ երեկ երեկոյան, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հայտարարություն, որ այդ անձանց նկատմամաբ պետք է կիրառվի վարչական վերահսկողություն, նրանք պետք է ազատ արձակվեին։
«Այդ պահից սկսած մինչև այս պահը նրանք ապօրինի ձերբակալված են, ձերբակալման այն հիմքը որ դրել էին՝ 111 հոդվածը, վերաբերում է կալանքի համար անձանց դատարան ներկայացնելուն, իսկ եթե դուք գիտես, որ անձանց կալանքի չես տանելու, չես կարող այլևս նրանց ձերբակալված պահել»,-ընդգծեց Բաբայանը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 14:58
Впервые в истории британской разведки главой MI6 стала женщина — Блейз Метревели. О назначении объявил в воскресенье премьер-министр Великобритании Кир Стармер, назвав это решение «историческим», пишет Euronews.
-
2025-06-16 14:56
В мае 2025 года Армению посетили 181 тыс. 436 туристов против 167 тыс. 49 человек в мае прошлого года (рост - на 8,6%), сообщает Комитет по туризму.
-
2025-06-16 14:54
Паники среди армян Ирана нет, уезжать они тоже они не спешат. Об этом заявил представитель верховного органа партии АРФ "Дашнакцутюн" Ишхан Сагателян, говоря о ситуации в Исламской республике на фоне израильских атак.
-
2025-06-16 14:53
Россия сохраняет готовность при необходимости оказать посреднические услуги в урегулировании конфликта между Ираном и Израилем, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.