Ո՞վ է առաջատարը Գյումրու ընտրապայքարում. Gallup–ը հարցում է անցկացրել
Գյումրիում համայնքապետի ընտրություններում չնչին տրաբերությամբ առաջատարն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Այս մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման տվյալները:
Հարցին, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել, հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան)` 21,8%
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան)` 18.3%
- «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)` 8.9%
- «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)` 6.4%
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)` 5.8%
- «Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան)` 4.6%
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան)` 2.3%
- «Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան)` 2.1%
- «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան)` 0.8%
Եվս 10.6%–ը դժվարացել է պատասխանել, 11.6%–ն ընդհանրապես հրաժարվել է մասնակցել հարցմանը, իսկ ահա 6.9%–ը մտադիր չէ իր ձայնը որևէ մեկին տալ։
Հարցումն անցկացվել է մարտի 25-26-ը, մասնակցել է 612 անձ։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 16:14
Оппозиционное движение «Не спим» передало в парламент письма, адресованные всем депутатам Армении, призывая начать процесс выражения недоверия премьер-министру Николу Пашиняну. Сопредседатель движения, экс-председатель аппарата Конституционного суда Эдгар Казарян заявил, что письма были направлены не руководителям фракций, а лично всем 107 депутатам.
-
2025-04-28 16:12
Только один член турецкого парламента поднял тему 110-й годовщины Геноцида армян — Джордж Аслан, ассириец из «Демократической партии», единственный ассирийский член парламента Турции 28-го созыва».
-
2025-04-28 16:10
Президент России Владимир Путин объявил перемирие в зоне СВО в дни 80-летия Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-28 16:08
Администрация президента Турции опровергла распространенные азербайджанскими СМИ сообщения об отправке самолетов с вооружением в Пакистан.