Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Հակակոռուպցիոն դատարանը Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը՝ հոր՝ Կամո Գրիգորյանի նկտամամբ կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը, արգելեց երեկոյան ութից մինչև առավոտյան ութը Կամո Գրիգորյանին լքել բնակարանը:
Արսեն Բաբայանի խոսքով, դատարանն արգելել է Կամո Գրիգորյանին շփվել սույն վարույթով անցող այլ անձանց հետ։ «Մենք կարողացանք պարզաբանում ստանալ՝ դատարանը երբ գրում են այլ անձ, դատարանը, քննիչն արձանագրեցին՝ այլ անձը չի վեաբերում բոլոր անձանց, այլ այլ անձ, որը կարող է որևէ եղանակով կապ ունենալ այս վարույթի հետ»,- մանրամասնեց նա։
Փաստաբանը նշեց, որ կիրառված խափանման միջոցն անժամկետ է՝ մինչև նախաքննության ավարտը։
«Կարելի է ասել՝ տնային կալանք են կիրառել զբոսանքի թույլատվությամբ, քանի որ ասում են՝ ցերեկները կարող ես դուրս գալ, բայց անժամկետ»,- ասաց Բաբայանը։
Նույն խափանման միջոցն է կիրառվել նաև Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի, քաղաքապետի թեկնածուի երկու թիմակցի նկատմամբ։
Հիշեցնենք, որ երեկ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և կրտսեր որդին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.