Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել տեղի ունեցած երկրաշարժի առթիվ։

«Ցնցված ենք՝ լսելով Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին, որը շատ մարդկանց կյանք է խլել։ Մեր աղոթքները կմնան բոլոր տուժածների հետ՝ այս աղետի հետևանքներն արագորեն հաղթահարելու մաղթանքներով»,- ասվում է X-ում տարածված հաղորդագրության մեջ։

Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվել էր 13, վիրավորվել ավելի քան 200 մարդ։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ